Բկլիկ ձկնիկը

Ձկնի’կ, լո’ղ տուր, լո’ղ արա,fish24 007

Դրսի որսը թո’ղ արա.

Իջի’ր ջրի հատակը,

Մինչև անցնի վտանգը:Տե՜ս, փորձանք կա քո գլխին,

Մի լավ մտիկ երեխին,

Որդ է խփել իր կարթին,

Չմոտենաս էդ որդին:Ինձ չլսեց շեկլիկը,

Ինձ չլսեց բկլիկը,

Հո’պ, կուլ տվեց նա որդը,

Կարթը մնաց կոկորդը:

«-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս»

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,6023-1-336x280-c-300x242

Բակն ու դուռը լի

Ինչքան սպիտակ

Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ

Չեմ տեսել ես դեռ:

-Չէ՛,իմ անուշիկ,

Թիթեռներ չեն էտ.

Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ:

Էտ ձյուն է գալի,

Փաթիլն է ձյունի,

Որ կարծես սպիտակ

Թիթեռնիկ լինի:

Թվերը

0-ն` կլոր շրջանով,53669bbccad9c3e3f4652471fd3a0257

1-ը` ուղիղ գծիկով,

Բայց մի փոքր քթիկով:

2-ը` փոքրիկ գլխով,

Ու մի քիչ էլ պոչիկով:

3-ը` երկու կեռիկ,

Իսկ 4-ը` երեք գծիկ:

5-ն էլ ունի մի գծիկ,

Բայց կլորը պուճուրիկ,

Լիարժեք չէ, տես, փոքրիկ:

6-ը նման է 9-ին,

7-ը մոտ է նույն 1-ին,

Բայց քթիկը էլ կախ չէ,

Գծիկն էլ մի քիչ կեռ է:

Իսկ 8-ը երկու գնդիկ,

Միասին դարձան թվիկ:

9-ը, հիշիր, իմ փոքրիկ,

Գլխիկը 6-ի պես չէ,

Այն շրջված 6-իկն է:

Իսկ 10-ն էլ, դե, տեսնում ես,

Երկու տարբեր նիշեր են

Պարզապես միասին են:

Նոր տարի

Թե ձմռանը,թե ամռանըՆոր տարի 2013 էկրանի նկար-New Year Wallpaper 2013 (1)

Նա ունի կանաչ ճյուղեր,

Հրաշքի է նման տանը`

Տոն է իր հետ նա բերել:

Ճյուղերից կախ արջ ու ոզնի,

Արևներ ու աստղիկներ,

Թե որ սիրտդ միրգ էլ ուզի,

Կամ թե կոնֆետ`քաղիր,կեր:

Տոնի ծառ է նա իսկական,

Տարեմուտ է ,Նոր Տարի,

Հեքիաթի է նման այնքան

Խնդությունը   շուրջպարի: