Իմ մասին

 Ես հոգեբան եմ, նաև մայր, և երջանկությունս գտել եմ փոքրիկիս ջինջ աչքերում․․․ Որդուս հետ կրկին մանկացա և նրա հետ անցկացրած յուրաքանչյուր պահ  վերապրում եմ անցած մանկությունս։ Սիրում եմ կյանքը, երեխաներին, ծով, բնություն, գրքեր․․․ Սիրում եմ ժպտացող և ուրախ մարդկանց հետ շփվել, երազում եմ աշխատել երեխաների հետ, մեծագույն հաճույք ստանալ նրանց հետ շփումից, նրանց հետ վերադառնալ մանկության կախարդական աշխարհը: