Թվերը

0-ն` կլոր շրջանով,53669bbccad9c3e3f4652471fd3a0257

1-ը` ուղիղ գծիկով,

Բայց մի փոքր քթիկով:

2-ը` փոքրիկ գլխով,

Ու մի քիչ էլ պոչիկով:

3-ը` երկու կեռիկ,

Իսկ 4-ը` երեք գծիկ:

5-ն էլ ունի մի գծիկ,

Բայց կլորը պուճուրիկ,

Լիարժեք չէ, տես, փոքրիկ:

6-ը նման է 9-ին,

7-ը մոտ է նույն 1-ին,

Բայց քթիկը էլ կախ չէ,

Գծիկն էլ մի քիչ կեռ է:

Իսկ 8-ը երկու գնդիկ,

Միասին դարձան թվիկ:

9-ը, հիշիր, իմ փոքրիկ,

Գլխիկը 6-ի պես չէ,

Այն շրջված 6-իկն է:

Իսկ 10-ն էլ, դե, տեսնում ես,

Երկու տարբեր նիշեր են

Պարզապես միասին են:

Leave a comment